ISO-ի ղեկավարը ծանոթացել է Հայաստանում ստանդարտացման ոլորտի գործընթացներին

ISO-ի ղեկավարը ծանոթացել է Հայաստանում ստանդարտացման ոլորտի գործընթացներին

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընդունել է Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) նախագահ Բորիս Ալյոշնին և Ռուսաստանի տեխնիկականկանոնակարգման և չափագիտության պետական կոմիտեի (Ռոսստանդարտ) պետ Գրիգորի Էլկինին: Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հարցեր, կապված Հայաստանի ստանդարտացման ոլորտները միջազգային, եվրոպական և միջպետական պահանջների հետ համապատասխանեցնելու հետ:

Ինչպես հաղորդել է Ալյոշինը, 2013-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ISO գլխավոր վեհաժողովի նիստը, որի համար արդեն ստացվել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հավանությունը, ով ողջունել է երկրում ստանդարտների զարգացումը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---