Լևոն Շիրինյան. Միայն ուժեղ Հայաստանը կարող է առաջ մղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը18 ապրիլի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - «Պետք չէ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը համարել Հայաստանի քաղաքականության գլխավոր ուղղությունը»,- հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով, բոլոր ռեսուրսները գնում են այդ նպատակին, բայց Հայաստանն ունի երկրի անվտանգության ապահովման կարևորագույն հարցեր և ԼՂՀ ճանաչում, որոնց համար այդ միջոցները կարող են ավելի արդյունավետ լինել: Նա չի առաջարկում հրաժարվել Ցեղասպանության համաշխարհային ճանաչումը ստանալու ձգտումից, այլ առաջարկում է ստեղծել երկիր, որը կարող է իր ուժով և ազդեցությամբ առաջ մղել այդ հարցը: Պետք չէ մոռանալ հենց Հայաստանի Հանրապետության բնակչության և ճակատագրի մասին: Այժմ միակ ճիշտ ուղին, նրա կարծիքով, բոլոր ուժերը երկրի ուժեղացմանն ուղղորդելն է, տնտեսությունն ամրապնդելը և զինված ուժերը զարգացնելը: Շիրինյանը նշել է, որ Ցեղասպանության ճանաչման պահանջը պետք է ներառի իր մեջ փոխհատուցման և տարածքային պահանջներ: «Մեզ պարզ ներողություններ պետք չեն: Թուրքիան ոչ միայն հանցագործություն է կատարել, այլ նաև թալանել է, զավթել մեր հողերը»,- ասել է նա: Նման պահանջներ կարող է առաջադրել միայն ուժեղ, զարգացած Հայաստանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |