Վարչապետը շնորհակալություն է հայտնել ISO նախագահին միջազգային չափանիշների ներդրմանն աջակցելու համար18 ապրիլի 2012 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) նախագահ Բորիս Ալյոշինին: «Ի դեմս ձեզ ստանդարտացման համակարգի ներդրման և կիրառման աշխատանքներում մենք ունենք լավ գործընկեր»,- ասել է վարչապետը: Վարչապետը գոհունակություն է հայտնել Ստանդարտացման միջազգային կազմակերպության հետ համագործակցությունից և շնորհակալություն հայտնել Բորիս Ալյոշինին` ստանդարտացման համակարգի կիրառման աշխատանքներում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար: Վարչապետը և Ստանդարտացման միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են երկկողմ հետագա համագործակցությանը, ստանդարտացման համակարգի կիրառման նպատակով իրականացվող բարեփոխումներին, ազգային ստանդարտների` միջազգային չափանիշներին ներդաշնակեցմանը վերաբերող հարցեր: Համաձայն Հայաստանի 2012 թ. ստանդարտացման ծրագրի` նախատեսվում է մշակել և գործողության մեջ դնել 85 միջազգային և եվրոպական ստանդարտ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |