«Բիբլոս Բանկ Արմենիան» բացել է երևանյան իր երկրորդ մասնաճյուղը18 ապրիլի 2012 - 18:10 AMT PanARMENIAN.Net - «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերությունը Կոմիտաս 38/2 հասցեում պաշտոնապես բացեց Երևանում գործող երրորդ մասնաճյուղը՝ ծառայությունները Կոմիտասի և հարակից թաղամասերի բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար: Բացմանը ներկա էին «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության ղեկավարներ, Կենտրոնական բանկի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: Կոմիտասի մասնաճյուղը համապատասխանում է արտերկրում և Հայաստանում գործող Բիբլոս Բանկի մյուս մասնաճյուղերի չափանիշներին՝ ապահովելով Բանկի ճանաչումն ու հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակն ու լավագույն փորձը: «Կոմիտաս թաղամասը կարևոր բնակելի և բիզնես տարածք է, որն ունի աճի և զարգացման լայն հնարավորություն: Կոմիտասում բանկային ծառայությունների համար հեռանկարներ և նպաստավոր պայմաններ կան, ուստի որոշեցինք այստեղ ունենալ Բիբլոս Բանկի մշտական ներկայությունը», - նշեց Կոմիտասի մասնաճյուղի կառավարիչ պարոն Փալիկյանը: Կոմիտասի մասնաճյուղը ևս շարունակում է Բիբլոս Խմբի 60 տարիների ավանդույթները և փոխշահավետ պրոդուկտներ ու ծառայություններ է առաջարկում հաճախորդներին և օգտատերերին: «Կոմիտասի մասնաճյուղի բացումով՝ վերահաստատում ենք «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի ռազմավարական մոտեցումը, որով զարգացնում ենք մասնաճյուղային ցանցը՝ մեր հաճախորդների մուտքը բանկային ծառայություններ բարելավելու և դյուրին դարձնելու համար», - նշեց «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն պարոն Ղուկասյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |