«Անելիք» դրամական փոխադրումների համակարգով 2012-ի 1-ին եռամսյակում փոխանցվել է 0,2 մլրդ դոլար18 ապրիլի 2012 - 18:57 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի 1-ին եռամսյակում «Անելիք» դրամական փոխադրումների համակարգով իրականացվել է ավելի քան 0,2 մլրդ ԱՄՆ դոլարի փոխանցում, որը մոտ 21 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Թռիչքային աճ է նկատվել ՌԴ ռուբլով փոխանցումների դեպքում, որը նախորդ տարվա համեմատ աճելէ 220 %-ով: Համակարգով իրականացված փոխանցումների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 92 %-ով` հասնելով գրեթե կես միլիոնի: «2008 թվականի մինչճգնաժամային տարվա ցուցանիշների հետ համեմատած, 2012 թվականի 1-ին եռամսյակում զուտ փոխանցումների քանակը աճել է 62%-ով: Կցանկանայի նշել, որ այս աճը պայմանավորված է ՌԴ ռուբլով փոխանցումների աճով, մրցակցային և ցածր փոխանցման սակագներով, ինչպես նաև փոխանցումներիիրականացման արագությամբ, աշխարհի գրեթե 100 երկրներում գործող «Անելիք» դրամական փոխադրումների համակարգով» - իր խոսքում նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |