Հայաստանը մասնակցում է Բրազիլիայում անցկացվող Բաց կառավարման գործընկերության առաջին կոնֆերանսին18 ապրիլի 2012 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-18-ին Բրազիլիայում անցկացվում է Բաց կառավարման գործընկերության առաջին տարեկան կոնֆերանսը: Ապրիլի 17-ին Բրազիլիայի մայրաքաղաքում, Հայաստանը, ի դեմս ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի, «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ներկայացրել է ՀՀ Գործողությունների ծրագիրը (Action Plan on Open Governance): Հայաստանի պետական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ արտաքին գործերի փախնախարար Աշոտ Հովակիմյանը, Վրաստանը ներկայացված էր ի դեմս արդարադատության փոխնախարար Գեորգի Վաշաձեի, Ադրբեջանը՝ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովի: Ամենափոքրաթիվը Հայաստանի պաշտոնական պատվիրակություն էր՝ 2 հոգի, Վրաստանից ներկա էին 8 հոգի, Ադրբեջանից՝ 12: Կոնֆերանսին մասնակցում են ավելի քան 500 հոգի, աշխարհի 75 երկրներից: Հարավային Կովկասի երկրների գործողությունների ծրագրերի քննարկման ժամանակ ելույթներ են ունեցել նաև այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք մասնակցել էին գործողությունների ծրագրերի մշակմանը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը ներկայացրել է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բոլոր առաջարկները ներմուծվել են Հայաստանի գործողությունների ծրագրում: Փոխնախարար .Հովակիմյանի ներկայացմամբ, մշակմանը մասնակել են 8 պաշտոնյա իշխանմություններից և 8 հոգի քաղաքացիական հասարակությունից, այդ թվում՝ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակուռուպցիոն կենտրոնից: Հայաստանի գործողությունների ծրագրի հիմնական դրույթները, առավելապես նպատակաուղղված են Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը. հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացում, հանրային վարչարարությաւն արդյունավետության և գործառնական բարեփոխում, Էլեկտրոնային կառավարման զարգացում, ներքին աուդիտի համակարգի կատարելագործում, գնումների գործընթացի կատարելագործում և թափանցիկության ապահովում, հանրային ծառայությունների որակի բարելավում, հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, տեղեկատվության ազատության զարգացում, այդ թվում պաշտոնական կայքերի ձևաչափային համանմանեցում, բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների և գույքի հայտարարագրերի հրապարակայնացում, հարկային վարչարարության թափանցիկության բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար և այլն: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |