ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը նախաքննություն է կատարում զինծառայողների սպանության և վիրավորելու փաստի առթիվ![]() 18 ապրիլի 2012 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 13:20-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մարմնական վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի դիակը, մեկ այլ զինծառայող ստացել է հրազենային վիրավորում: Այդ մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Վիրավոր զինծառայողը վիրահատվել է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |