Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը շուտ տեղի չի ունենա, գտնում է Կազիմիրովը![]() 18 ապրիլի 2012 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը շուտ տեղի չի ունենա: Այդ մասին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված քննարկումների ժամանակ հայտնել է Ռուսական դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ (1992-1996) Վլադիմիր Կազիմիրովը: «Երբեմն ասում են, որ եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները, Հայաստանը միակողմանի կարգով կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սակայն խնդրի լուծմանը չարժե նման գնով հասնել, այդպիսի գինը չափազանց մեծ է»,- ասել է Կազիմիրովը: Դիվանագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես` Ստեփանակերտում այսօրվա դրությամբ ժողովրդավարական միտումներ են դիտվում: Նա, մասնավորապես, մատնանշել է ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթը: Դիվանագետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը երկար ժամանակ կխլի, սակայն հույս է հայտնել, որ խաղաղության ձեռքբերման համար հիմքը ողջամիտ կլինի` հավելելով. «Ադրբեջանի կողմից ցանկացած ագրեսիվ գործողություններ կդատապարտվեն միջազգային հանրության կողմից»:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |