Վլադիմիր Կազիմիրով. Ռուսաստանը չի հանդուրժի ղարաբաղյան պատերազմի վերսկսումը18 ապրիլի 2012 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի կարողանա հանդուրժողաբար վերաբերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսմանը: Այդ մասին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված քննարկումների ժամանակ հայտնել է Ռուսական դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ (1992-1996) Վլադիմիր Կազիմիրովը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսման հարցը մի շարք բացասական պահեր է պարունակում և միանգամայն ցավոտ է մեզ համար»,- ասել է Կազիմիրովը: Խոսելով հնարավոր հակամարտությունում ռուսական կողմի դիրքորոշման մասին` դիվանագետը սեփական կարծիք է հայտնել` մատնանշելով այնպիսի կազմակերպության գոյությունը, ինչպիսին է ՀԱՊԿ-ն: «Այնպես որ այստեղ ամեն ինչ այդքան հեշտ չէ»,- նշել է նա: Մասնավորապես, Կազիմիրովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, այդ թվում` Ռուսաստանը պետք է, նախ և առաջ, անեն ամեն ինչ ռազմական գործողությունները բացառելու համար: «Միջնորդները պետք է շարունակեն իրենց առաքելությունը և այսօրվա դրությամբ հակամարտության վերսկսումը կանխելու ուղղությամբ ջանքերը»,- ասել է Կազիմիրովը: «Մեզ մոտ` Ռուսաստանում, Հայաստանի և Ադրբեջանի խոշոր սփյուռքեր կան: Նրանք հաճախ են համագործակցում միմյանց հետ, և թե ինչպես նրանք կդրսևորեն իրենց հակամարտության վերսկսման դեպքում, դժվար է ասել»,- ընդգծել է Կազիմիրովը` ասելով, որ գոյություն ունեն մի շարք պահեր, որոնք արժե հաշվի առնել` խոսելով Ռուսաստանի դիրքորոշման մասին: Միևնույն ժամանակ նա պարզ ընդգծել է, որ Ռուսաստանը նման պահերից շատերին չի կարողանա հանդուրժողաբար վերաբերվել` գիտակցելով, որ դրանք կարող են վատթարացնել իրավիճակը և հանգեցնել հակամարտության վերսկսման:
Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |