Բացվեց «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունը18 ապրիլի 2012 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Այսօր` ապրիլի 18-ին` Հուշարձանների պահպանության միջազգային օրը, տեղի ունեցավ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի նոր մշտական ցուցադրության բացումը: Բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանի ուղեկցությամբ շրջեց թանգարանի սրահներով և ծանոթացավ ցուցանմուշներին: «Առաջին անգամ ցուցադրության մեջ ներկայացված է 177 իր, որոնք բոլորն էլ բնօրինակներ են: Հատկապես կարևոր են այն չափագրություններն ու հատակագծերը, որոնք արվել են Զվարթնոցը երկրորդ անգամ ազգին նվիրող Թորոս Թորամանյանի կողմից»,- PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում ասաց Փիլիպոսյանը: Բացի ցուցադրությունից վառվեցին տաճարի լույսերը: Չորս աշտարակներից բաղկացած հուշարձանը լուսավորվում է բացառապես սպիտակ գույնի լույսով: 2009-ին գույնզգույն լույսերով լուսավորվել է Գառնու հեթանոսական տաճարը: Լուսավորության բացման արարողությանը ելույթ ունեցավ «Հովեր» կամերային երգչախումբը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |