Հայ բռնցքամարտիկները Տրաբզոնի վարկանիշային մրցաշարում չեն կարողացել Օլիմպիական ուղեգրեր նվաճել19 ապրիլի 2012 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում, որը տեղի է ունենում Տրաբզոնում, պայքարից դուրս են մնացել Արա Պուլուզյանը (64կգ ք/կ): Հայ բռնցքամարտիկը ¼ եզրափակիչում 19:8 հաշվով զիջել է ռուս Արտյոմ Զայցևին: Մրցակցին զիջել է նաև Հրայր Մաթևոսյանը: Ի սկզբանե մրցաշարի պաշտոնական կայքում գրված էր, որ հայ բռնցքամարտիկը ¼ եզրափակիչում հաղթանակ է տարել գերմանացի Պատրիկ Պոյչիչկու նկատմամբ, սակայն հետո կազմակերպիչները նշել են, որ, այնուամենայնիվ, այդ մենամարտում 9:6 հաշվով հաղթանակ է տարել գերմանացի մարզիկը: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցաշարին հանդես են եկել նաև Կորյուն Սողոմոնյանը (49կգ ք/կ), Հովհաննես Դանիելյանը (52կգ ք/կ), Արամ Ավագյանը (56կգ ք/կ), Վլադիմիր Սարուխանյանը (60կգ ք/կ) և Արթուր Խաչատրյանը (81կգ ք/կ): Սա լոնդոնյան Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու հայ բռնցքամարտիկների վերջին հնարավորությունն էր: Այսպիսով, Լոնդոնում Հայաստանը ներկայացնելու է միայն Անդրանիկ Հակոբյանը (75կգ ք/կ), ով այդ իրավունքը վաստակել էր Բաքվում` 2001թ աշխարհի առաջնությունում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |