Լոնդոնի Օլիմպիական խաղերը կանցնեն նոր սերնդի դոպինգի ազդեցության ներքո

Լոնդոնի Օլիմպիական խաղերը կանցնեն նոր սերնդի դոպինգի ազդեցության ներքո

PanARMENIAN.Net - Ամառային Օլիմպիական խաղերի շեմին դոպինգի փորձագետները շգուշացնում են. խաղերը կանցնեն նոր սերնդի դոպինգի նշանի տակ, որոք ժամանակակից բժշկությունը հայտնաբերելու միջոցներ չունի, իսկ երբեմն նաև ցանկություն:

Գերմանացի հետազոտող Մարիո Տևիսը հայտարարել է, որ գոյություն ունեն 80-100 դեղամիջոցներ, որոնք ազդում են մարզական արդյունքների վրա, որոնք անհնար է հայտնաբերել ավանդական մեթոդներով:

«Դրանք օրգանիզմի վրա ազդում են էրիտրոպոետինների պես, սակայն կառուցվածքային տարբերություններ ունեն և ԷՊՈ թեստը դրանք չի հայտնաբերում:

Էրիտրոպոետինը ֆիզիոլոգիական խթանիչ է, որն ակտիվացնում է էրիտրոցիտների հասունացումը, նրա կիրառումը նպաստում է արյան մեջ հեմոգլոբինի արագ բարձրացմանը և թույլ է տալիս մկաններին ավելի երկար պահպանել աշխատունակությունը:

Լոնդոնի Օլիմպիադայում դոպինք թեստի կենթարկվի յուրաքանչյուր երկրորդ մասնակիցը, ինչպես նաև բոլոր մեդալակիրները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---