Ապրիլի 24-ին Բրյուսելում, Փարիզում, Վալանսում և Լա-Սիոտում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին Բրյուսելում, Փարիզում, Վալանսում և Լա-Սիոտում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Բրյուսելում, Իքսելի Հայկական եկեղեցում կմատուցվի սգո պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հետո Թենբոշ այգում տեղի կունենա հիշատակի արարողություն:

Նույն օրը Փարիզի արվարձան Վալանսում` Սբ. Սահակ եկեղեցում ևս կմատուցվի սգո պատարագ, որից հետո եկեղեցու հարևանությամբ գտնվող խաչքարի մոտ ծաղկեպսակներ կդրվեն: Ծրագրվում է նաև երթ Մարսյան դաշտից դեպի Վալանս, որտեղ տեղի կուենան սգո արարողություն:

Պատարգ կմատուցվի նաև Լա-Սիոտի հայակական եկեղեցում, որից հետո տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---