Այսուհետ Ուրուգվայի աշակերտներին ու ուսանողներին կպատմեն Հայոց ցեղասպանության մասին19 ապրիլի 2012 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Ընթացք տալով Ուրուգվայի Մարդու իրավունքների կազմակերպության առաջարկին՝ հանրային վարժարանների Կրթության Ազգային խորհուրդը որոշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը պետք է ներառվի հանրային վարժարանների ապրիլ ամսվա տեղական և միջազգային նշանակություն ունեցող թվականների օրացույցում: Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այլ նշանակալի տարեթվերի հետ մեկտեղ, Ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր և այդ կապակցությամբ Ուրուգվայի ողջ տարածքում գործող նախակրթական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցիչները պետք է իրազեկեն աշակերտենրին և խորհրդածելու առիթ ստեղծեն այդ ահավոր դեպքի պատճառների մասին կարծիք հայտնելու համար: Ուրուգվայը, որն առաջինը 1965թ. պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, կրկին փաստեց, որ հավատարիմ է մնում իր սկզբունքներին և սատարում է Հայ Դատին: Խորհրդի որոշումը թույլ կտա դպրոցականներին ու ուսանողներին իրազեկ լինել Հայոց ցեղասպանության հարցում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |