Մեկնարկել է ՏՏ ոլորտի «Լավագույն կառավարիչ» մրցանակաբաշխությունը19 ապրիլի 2012 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Լավագույն կառավարիչ» ամենամյա մրցանակաբաշխության մեկնարկի մասին այօր լրագրողներին պատմեցին մրցանակաբաշխության կազմակերպիչները: Վարչապետի հովանու ներքո անցկացվող ՏՏ ոլորտի կառավարիչների երկրոդ ամենամյա մրցանակաբաշխության հիմնական կազմակերպիչը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն է, հավանավորը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը: «ՏՏ ոլորտում երիտասարդ կազամակերպիչների որակավորման բարձրացման նպատակով արվող ներդրումն այն կարևորագույն գործոնն է, որով պայմանավորված է Հայաստանի` ՏՏ համաշխարհային շուկայում իր ուրույն տեղի գրավումը»,- ասաց մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, «Սինոփսոիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Մրցանակաբաշխության նպատակն է աջակցել Հայաստանում ՏՏ ոլորտի կառավարիչների որակավորման բարձրացմանը և բիզնեսի կառավարման ունակությունների ու ձիրքերի բարելավմանը: Մրցույթի հաղթողները հնարավորություն են ունենալու մասնակցել վերապատրաստման դասընթացների աշխարհում բարձր վարկանիշ ունեցող առաջատար համալսարաններում: ՎիվաՍել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, խոսելով մրցանակաբաշխության մասին, ասաց. «ՏՏ ոլորտի բարձր արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ են բարձրակարգ ՏՏ մենեջերներ, որոնք կարող են փոփոխություններ մտցնել և նորարարություն բերել թե տեխնոլոգիաների, թե կիրառական գիտությունների և մենեջմենթի ոլորտներում»: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |