ԵՊՀ-ում թոքախտի համաճարա՞կ է19 ապրիլի 2012 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Երևանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողները հրաժարվել են շենք մտնել ու դաս անցկացնել՝ հայտարարելով, որ շենքում թոքախտի համաճարակ է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը մանրամասնեց, որ իրականում ոչ մի համաճարակ էլ չկա: «2-րդ կուրսի ուսանողուհու մոտ թոքախտ է հայտնաբերվել մոտ մեկ շաբաթ առաջ, և նա հոսպիտալացվել է: Ուսանողներն էլ, տեղյակ չլինելով՝ ինչ է թոքախտն ու ինչպես է տարածվում, վախեցել էին ու աղմուկ բարձրացրել: Մենք էլ հրավիրեցինք Տուբերկուլյոզի ազգային ինստիտուտի տնօրենին, Հակահամաճարակային ծառայության տնօրենին, առողջապահության նախարարության ներկայացուցչին, որոնք ուսանողներին բացատրեցին, որ թոքախտի հարուցիչը օդի հետ 10 վայրկյան շփումից հետո մահանում է: Այսինքն ոչ մի ախտահանման մասին խոսք անգամ գնալ չէր կարող»,- մանրամասնեց Գրիգորյանը: Նա նշեց, որ այսօր ուսանողները չեն մասնակցել 1-2 և 3-4 դասերին, սակայն 5-6-րդ ժամերն անցել են դասացուցակի համաձայն: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |