Սանկտ Պետերբուրգում բացվել է «Հայկական գրքի մշակույթ. Առաջին հայկական տպագիր գրքի 500-ամյակին ընդառաջ» ցուցահանդեսը

Սանկտ Պետերբուրգում բացվել է «Հայկական գրքի մշակույթ. Առաջին հայկական տպագիր գրքի 500-ամյակին ընդառաջ» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի Ռուսական ազգային գրադարանում հայկական գրատպության 500-ամյակի տոնակատարության շրջանակում բացվել է «Հայկական գրքի մշակույթ. Առաջին հայկական տպագիր գրքի 500-ամյակին ընդառաջ» ցուցահանդեսը: Առաջին անգամ այցելուներին են ներկայացվել հազվագյուտ հրատարակություններ, որոնց շարքում են՝ «Աղոթքների այգի», (Վենետիկ, 1685թ.), «Քրիստոնեական ուսմունք» (Ամստերդամ, 1667թ.) և այլն:

Ընդհանուր առմամբ ցուցահանդեսում ներկայացված են XVII-XXI դդ. հայալեզու գրքեր Ռուսական ազգային գրադարանի Ազգային գրականությունների բաժնի հիմնադրամներից: Ռուսական ազգային գրադարանի հայկական ֆոնդում հաշվվում են շուրջ 75 հազար գրքեր՝ քանակությամբ զիջելով միայն ռուսալեզու հավաքածուներին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Հայկական ազգային-մշակութային ինքնավարության և Ռուսական ազգային գրադարանի աջակցությամբ, հաղորդում է ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսական թեմի մամլո կենտրոնը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---