Ամենայն Հայոց կաթողիկոսը Յուկիա Ամանոյի հետ հանդիպմանը անդրադարձել է միջուկային էներգիայի վտանգներին

Ամենայն Հայոց կաթողիկոսը Յուկիա Ամանոյի հետ հանդիպմանը անդրադարձել է  միջուկային էներգիայի վտանգներին

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին` ուղեկցությամբ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի:

Հանդիպմանը Նորին Սրբությունը ողջունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված համագործակցությունը` ուղղված Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործմանը: Վեհափառ Հայրապետը կարևորել է ԱԷՄԳ առաքելությունը ատոմային էներգետիկայի զարգացման և դրանից բխող զանազան վտանգների կանգարխելման մեջ` բարի արդյունավորում մաղթելով գործակալության աշխատանքներին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձել է նաև միջուկային էներգիայի վտանգներին, մասնավորապես վերջերս Ճապոնիայում արձանագրված ողբերգական միջադեպին: Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ ԱԷՄԳ ջանքերի արդյունքում կնվազեն այդօրինակ վտանգները, իսկ մարդկությունը կգտնի այլընտրանքային միջոցներ` իր կյանքի առաջընթացն երաշխավորելու համար:

Վերջում Վեհափառ Հայրապետը վերստին իր գնահատանքն է հայտնել գործակալությանը բոլոր այն ջանքերի համար, որոնք ներդրվում են ի նպաստ Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---