Անդրեա Բոչելիի համերգն ունենալու է«Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից» խորագիրը![]() 19 ապրիլի 2012 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Անդրեա Բոչելիի երևանյան համերգը կրելու է «Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից» խորագիրը, մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Բոչելին ելույթ է ունենալու ապրիլի 22-ին, ժամը 20.00-ին Ազատության հրապարակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային և «Հովեր» երգչախմբերի հետ: Ելույթը նվիրվում է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն: Աշխարհահռչակ տենորը կատարելու է տարբեր դարաշրջանների երգեր` Գաետանո Դոնիցետիից մինչև Նինո Ռոտա: Համերգի աջակիցներն են «ԳեոՊրոմայնինգ», «Ռոսգոսստրախ Արմենիա» և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունները: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |