Արմեն Աշոտյան. Զոլյանը վերադառնալու երկու ճանապարհ ունի

Արմեն Աշոտյան. Զոլյանը վերադառնալու երկու ճանապարհ ունի

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպման հենց սկզբում հայտարարեց, որ չի եկել զանգվածային բեմադրված ներկայացման մասնակցելու համար, այլ համաձայնել է և պատրաստ է պատասխանել ուսանողների հարցերին:

Նախարարը Հանդիպման մասնակիցներին պայմանականորեն բաժանեց 4 խմբի՝ նրանք, ովքեր ցանկանում են իրազեկ լինել իրականությունը, նրանք, ովքեր ցավում են նախկին ռեկտորի համար, 3-րդ խումբը մտահոգված է խնդրով, 4-րդ խմբի համար էլ մեկ է արդարությունն ու իրականությունը, և նրանք ցանկանում են հասարակական ակտիվություն առաջացնել և ուղղորդվում են որոշակի քաղաքական ուժերի կողմից:

Աշոտյանը պատասխանեց ուսանողների հարցերին, և նրանց խորհուրդ տվեց մտածել 2 հարցի շուրջ՝ արդյոք նրանց չեն հետաքրքրում այն վաստակաշատ դասախոսները, որոնց հեռացրել են՝ իրավունքները ոտնահարելով, և երկրորդը՝ արդյոք նրանց չեն հետաքրքրում այն բազմաթիվ ուսանողները, որոնց իրավուքնները նույնպես ոտնահարվել են:

Դուրս գալով բուհի շենքի մոտ ցույց անող ուսանողներին ընդառաջ՝ Աշոտյանը հայտարարեց, որ Սուրեն Զոլյանը 2 ճանապարհ ունի հետ վերադառնալու համար՝ դատարանի վճռով կամ նոր ընտրությունների արդյունքում: Այս 2 դեպքն էլ, նախարարի խոսքով, չեն ենթադրում նման ակցիաներ ու մամուլում փոխադարձ վիրավորանքներ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---