ՄՈՏԱԿԱ 10 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ «ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ» ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-ԻՆ, ԳՏՆՈՒՄ է ԺԱԿ ՇԻՐԱԿԸ

PanARMENIAN.Net - Թուրքիային կպահանջվի առնվազն 10 տարի Եվրոպական միությանը անդամակցելու համար: Այդ մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Եվրամիության ընդլայնման հարցերին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: «ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները երկարաժամկետ են լինելու եւ կտեւեն 10 տարի, կամ ավելի»,-ասել է նա: Ֆրանսիայի նախագահի կարծիքով, Թուրքիայում «դեռեւս չեն ստեղծվել Եվրամիությանը անդամակցելու համար անհրաժեշտ պայմաններ»,- հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---