ՀՀ դեսպանը Քուվեյթի վարչապետի հետ քննարկել է հայ-քուվեյթական համագործակցությանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին ընդունել է Քուվեյթի Պետության վարչապետ շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ ալ-Սաբահը: Հանդիպման սկզբում Քուվեյթում ՀՀ դեսպանը շեյխ Ջաբեր ալ-Մուբարաքին է փոխանցել Հայաստանի Հանրապետության վարչապետի և կառավարության ջերմ ողջյուններն ու բարեմաղթանքները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-քուվեյթյան համագործակցության ներկա ընթացքին և երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման հեռանկարներին:

Վարչապետ Ջաբեր ալ-Մուբարաքն իր գոհունակությունն է հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակից և նշել, որ Քուվեյթի Պետությունը մտադիր է էլ ավելի խթանել փոխշահավետ գործակցությունը մշակույթի, կրթության և գիտության, առևտրատնտեսական, այդ թվում` ներդրումների խրախուսման և ենթակառուցվածքների ոլորտներում: Վարչապետը կարևորել է նաև հայ-քուվեյթյան միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի գործունեությունը` որպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորագույն բաղադրիչ:

Կողմերն արձանագրել են նաև Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպանության գործունեության արդյունավետությունը` նշելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ պայմանավորվածությունների ձեռքբերմանն ու իրականացմանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---