Ֆրանսիայի նախագահի թեկնածու. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելն այդ երկրի ԵՄ մտնելու ճանապարհին արգելքներից մեկն է, այդ մասին Le Nouvel Obs ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը:

Նա նշել է ևս մի քանի արգելքներ՝ Կիպրոսի հարցի չկարգավորված լինելը, ժողովրդավարության մակարդակի հետ խնդիրը:

Այդ արգելքների պատճառով Թուրքիայի՝ ԵՄ մտնելու գործընթացն առաջիկա 5 տարում չի ավարտվի:

Միաժամանակ Օլանդը Թուրքիայի հետ երկխոսությունը շարունակելու կողմնակից է, հավելելով, որ Անկարայի հետ հարաբերություններում այն լարվածությունը, որը վերջին 5 տարիներին պահպանել է Սարկոզին, հակասում է պաշտոնական Փարիզի շահերին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---