ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյին![]() 19 ապրիլի 2012 - 20:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը Չիկագոյում զեկույցով ելույթ կունենա Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյին: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 21-ին: Ջոն Էվանսը ելույթ կունենա «Արդարության հարցը» թեմայով: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը պաշտոնանկ արվեց Պետդեպարտամենտում իր պաշտոնից այն բանի համար, որ 2005թ. փետրվարին Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում հայտարարեց, որ «հայերի զանգվածային սպանությունները 1915թ. ցեղասպանություն են եղել»: Նրա հայտարարությունը հակասում էր Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության մասին պաշտոնական դիրքորոշմանը, ուստի նա հետ կանչվեց դիվանագիտական ծառայությունից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |