«Ժառանգություն». Ընտրությունների վերահսկման շտաբին մեր միանալ-չմիանալը մտացածին շահարկումների առիթ է տալիս![]() 19 ապրիլի 2012 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Ընտրությունների վերահսկման միասնական շտաբին «Ժառանգության» միանալ-չմիանալու հարցը որոշ շրջանակներում շարունակում է մտացածին շահարկումների և տարբեր քաղաքական գործիչների տարատեսակ մասնավոր զրույցների նենգափոխման և դրա հիման վրա արված մեկնաբանությունների առիթ տալ: Այդ մասին ասվում է ապրիլի 19-ին «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ: Շտաբը նշում է, որ դա համարում է «Ժառանգությանը» անպտուղ խոսակցությունների հորձանուտը ներքաշելու փորձ: ««Ժառանգության» նախընտրական շտաբը վերահաստատում է իր կողմից ազատ և արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ապրիլի 12-ին արված հայտարարության մեջ ամրագրված դրույթները, որոնցով հստակ նշվում էր, թե ինչ պայմանների առկայության դեպքում «Ժառանգությունը» կարող էր մասնակցել նշված շտաբի գործունեությանը: Վերը նշված հայտարարությամբ մենք նաև հաջողություն ենք մաղթել նախընտրական գործընթացին մասնակցող բոլոր ուժերին և լծվել մեր գործին` անելու այն, ինչ միշտ արել ենք մեր քաղաքական կենսագրության ընթացքում` ժողովրդի հետ միասին պայքարել ազատ ու արդար ընտրությունների, քաղաքացու յուրաքանչյուր քվեի համար: Մենք նաև վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` ընտրախախտումների վերաբերյալ մեր բոլոր փաստերն ու ապացույցները ներկայացնել ոչ միայն իրավապահ մարմիններին, այլև ցանկացած ձևաչափով ստեղծված կառույցներին` անկախ պաշտոնապես դրանց միանալու կամ չմիանալու հանգամանքից»,- նշում է կուսակցության նախընտրական շտաբը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |