Լևոն Զուրաբյանը Եվգենի Սլոբոդայի հետ քննարկել է ընտրությունների օրինականության վերահսկման միջոցները19 ապրիլի 2012 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է մայիսի 6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների կապակցությամբ Հայաստանում գտնվող ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընտրական գործընթացներին, ընտրացուցակների ուռճացմանը, արդեն տեղի ունեցած խախտումներին առնչվող հարցեր և, մասնավորապես, թիվ 7 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպերը: Քննարկվել են նաև ընտրությունների օրինականության վերահսկման արդյունավետ միջոցներն ու այդ կապակցությամբ Սլոբոդայի ղեկավարած դիտորդական առաքելության անելիքները:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |