2007-2012թթ. Ղարաբաղում վերաբնակություն է հաստատել ավելի քան 600 ընտանիք

2007-2012թթ. Ղարաբաղում վերաբնակություն է հաստատել ավելի քան 600 ընտանիք

PanARMENIAN.Net - «Ղարաբաղում ավելի քան 600 ընտանիք է վերաբնակություն հաստատել 2007-2012 թվականներին»,-այս մասին հայտարարել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը նշված ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքների ամփոփման ժամանակ։ Նրա հավաստմամբ` այդ ընտանիքների ճնշող մեծամասնությունը բնավորվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում:

Նախարարի խոսքով` նախարարության ներկայացմամբ ԼՂՀ անվտանգության խորհրդի կողմից հաստատվել է վերաբնակեցման քաղաքականության հայեցակարգը: «Պարզ է, որ միայն ԼՂՀ պետական բյուջեի միջոցներն այս ոլորտի խնդիրների լուծման համար բավարար չեն: Այնուամենայնիվ, աշխատանքներ իրականացվել են»,- ընդգծել է Նարինե Ասծատրյանը` հավելելով, ծրագրի շրջանակներում այս տարի կանխատեսում են ևս 200 ընտանիքի հայրենադարձություն, հաղորդում է Karabakh-open.info-ն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---