Արցախում մեկնարկել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլը20 ապրիլի 2012 - 09:39 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտում մեկնարկել է «Համակարգիչների մատչելիության բարձրացման» պետական աջակցության ծրագրի պիլոտային փուլը, որն իրականացնում է տնտեսական զարգացման նախարարությունը: Ծրագիրը Հայաստանում իրականացվող «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի տեղայնացված տարբերակն է, որը հնարավորություն կտա ցանկացողներին վարկային մատչելի պայմաններով համակրգիչներ ձեռք բերել Ստեփանակերտի «Նեքստ կոմպյուտերս», «Կոմպմարկետ», «Հորիզոն» եւ «ՍԼՍ կոմպյուտերս» մասնագիտացված խանութներից: Խանութներում նախատեսվում է մոտ ժամանակներս առանձին վաճառասեղան հատկացնել՝ ծրագրի շրջանակներում վաճառվող համակարգիչների համար, հաղորդում է Karabakh open.info-ն: «Մեր քաղաքացիները սեղանի համակարգիչ կարող են ձեռք բերել մինչև 250 հազար դրամ արժողությամբ, իսկ նոթբուքեր` մինչև 350 հազար դրամ արժողությամբ: Համակարգիչները տրամադրվում են առանց կանխավճարի, 36 ամիս մարման ժամկետով, ամսական 10 տոկոս տոկոսադրույքով. մնացած 12 տոկոսը վճարվելու է պետության կողմից»,-karabakh-open.info-ի հետ զրույցում նշել է տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի գործարարության խթանման վարչության ՏՏ մասնագետ Առնոլդ Աբրահամյանը: Մեկ տարվա պիլոտային ծրագրի համար հատկացվել է մոտ 10 մլն դրամ: Ինչ վերաբերում է ծրագրին մասնակցել ցանակցողների քանակին, ապա Ա.Աբրահամյանը վստահեցրեց, որ այն պայմանավորված է ծրագրի համար հատկացված գումարով: Ծրագրի պիլոտային փուլը հաջող անցնելու դեպքում այն շարունակական բնույթ կկրի, վստահեցրել են տնտեսական զարգացման նախարարությունում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |