Կոնգրեսական. Ցեղասպանության ուրացման ԱՄՆ քաղաքականությունը վնասում է երկրում բարոյականության վիճակին![]() 20 ապրիլի 2012 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Մերիլենդից ընտրված կոնգրեսական Ջոն Սարբանեսը ելույթ է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ սատարելով ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության լիակատար և պաշտոնական ճանաչմանը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Ապրիլի 18-ի իր ելույթում կոնգրեսական Սարբանեսը նշեց, որ ԱՄՆ կառավարության աջակցությունը Թուրքիայի ուրացման քաղաքականությանն «ավելի է բորբոքում հայ ժողովրդի վերքերը: Սակայն սա ամենը չէ, այս քաղաքականությունը քայքայում է մեր երկրի բարոյական նկարագիրն ընդհանրապես»: Նա նաև պարզաբանել է իր գործընկերներին.«Երբ նրանք բախվում են համոզիչ գիտական հետազոտությունների ու Հայոց ցեղասպանության վկայությունների հետ, միանգամայն անկարելի է լինում պնդել, թե Ցեղասպանություն չի եղել: Փոխարենը շատերը Կոնգրեսում պնդում են, որ ճանաչումը կարող է վնասել մեր հարաբերություններին Թուրքիայի հետ և վնասում է մեր աշխարհառազմավարական շահերին: «Մելիլենդում և ողջ երկրում բնակվող ամերիկահայերն երախտապարտ են կոնգրեսական Սարբանեսին նրա սկզբունքային դիրքորոշման համար և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչի համար»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |