ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցեց Նարեկ Դուրյանի «Օպերացիա «Նեմեսիս»» ներկայացմանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցեց Նարեկ Դուրյանի «Օպերացիա «Նեմեսիս»» ներկայացմանը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է թատերարվեստի լեզվով համամարդկային խնդիրների ներկայացմանը և «Բոհեմ» հասարակական մշակութային կազմակերպության հետ համագործակցությունն այդ տրամաբանության արդյունք է:

Ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանի «Օպերացիա «Նեմեսիս» ներկայացումը նոր լուծումներով համամարդկային խնդիրները վեր հանելու միջոց է: Այն մարդկությանը սթափեցնելու և բարոյական խիզախության կոչելու յուրօրինակ փորձ է:

Ներկայացման բովանդակությունը հիմնված է հայտնի ֆրանսիացի գիտնականներ Ժերար Շալյանի, Իվ Տեռնոնի, Ժակ Դերոժի աշխատությունների, Սողոմոն Թեհլերյանի դատավարության արձանագրությունների և Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի վրա:

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ներկայացումը առաջին անգամ հանդիսատեսի դատին ներկայացվել է ապրիլի 19-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---