Փորձագետ. Թուրքիան ցանկանում է կազմակերպել իր սփյուռքը` հայկականին դիմակայելու համար20 ապրիլի 2012 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել է, որ Թուրքիան սկսել է սեփական սփյուռքի ստեղծման նոր քաղաքականություն: Թուրքիայում արդեն կայացել է ամբողջ աշխարհի թուրքական 500 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաքը: Ծրագրվում է նաև նման հավաք անցկացնել 2000 մասնակիցներով: Փորձագետի խոսքով, նույն ուղղությամբ է մտածում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը մի քանի օր առաջ հայտարարել էր, թե Ադրբեջանի «բոլոր խնդիրների» պատճառը հայկական սփյուռքն է: «Մենք պետք է պատրաստ լինենք թուրքական և ադրբեջանական քայլերին»,-հայտարարել Կիկրակոսյանը: Նա հաղորդել է, որ երկուշաբթի կհանդիպի թուրք լրագրողներին, որոնց մեծամասնությունը մասնավոր զրույցներում ընդունում է ցեղասպանությունը: Նրանց պետք է աջակցել, ընդգծել է նա: Կիրակոսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահի`Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առավել մեծ ջանքերի ներդրման մասին խոստումները, գործնականորեն կիրականացվեն: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |