Ռուսաստանը և Չինաստանը խնդրել են Իրանին տեղեկատվություն տրամադրել կործանված ամերիկյան անօդաչու սարքի մասին20 ապրիլի 2012 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան և Պեկինը դիմել են Իրանի իշխանություններին, խնդրելով իրենց տեղեկատվություն տրամադրել անցյալ տարվա դեկտեմբերին ոչնչացված ամերիկյան անօդաչու թռչող սարքի մասին, ուրբաթ օրը հաղորդել է իրանական ՖԱՐՍ տեղեկատվական գործակալությունը: Իրանի պաշտպանության նախարարի խորհրդականի խոսքով, իսլամական հանրապետությունը շատ ուղերձներ է ստացել տարբեր պետություններից, որոնք խնդրել են իրենց հետ կիսվել RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքի մասին տվյալներով, սակայն առավել համառ են եղել Ռուսաստանը և Չինաստանը, գրում է The Wall Street Journal-ը: 2012-ի դեկտեմբերի 4-ին իրանական Press-TV հեռուստաալիքը տեղեկատվություն է տարածել, որի համաձայն իրանական ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ԱՄՆ անօդաչու թռչոք սարք: Իրանական պետական ԶԼՄ-ների տվյալներով, անօդաչու ինքնաթիռի ընկնելու պատճառը եղել է իրանական հատուկ ծառայությունների կիբերհարձակումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |