Արմեն Մազմանյան. ՀԱԿ-ի պահվածքը «քուչայական քաղաքականություն է»![]() 20 ապրիլի 2012 - 14:44 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ-ի պահվածքը «քուչայական քաղաքականություն է», այսօր մամլո ասուլիսի ժամանակ ասել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Նրա խոսքով, հենց ՀՀՇ-ն ապամոնտաժեց Հայաստանի ծանր արդյունաբերությունը, սակայն, այնուամենայնիվ, «ՀԱԿ-ում կան մեր կյանքի անցյալից ազնիվ մարդիկ, ովքեր ավելի շատ մոլորյալներ են»: «Ես պետականամետ եմ, ոչ թե իշխանամետ: Ես սկզբունքորեն ՀՀՇ-ն համարել եմ ազգային չարիք և միշտ ունեցել եմ խնդիրներ»,-ասաց ռեկտորը: Նա նաև հիշեցնում է, որ ՀՀՇ-ն մի ամբողջ կուսակցություն էր բանտարկել, և այժմ չի ուզում պատասխան տալ: Մազմանյանի կարծիքով այսօր ազգային պահպանողական լիբերալիզմի հենքի վրա են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |