Ապրիլի 19-ից «Արմավիան» թռիչքներ է իրականացնում դեպի Միլան20 ապրիլի 2012 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի19-ից «Արմավիա» ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Միլան: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, չվերթն իրականացվելու է հինգշաբթի օրերին: Չվերթն իրականացվելու է Sukhoi Superjet 100 օդանավով, որն արդեն մեկ տարի շահագործվում է «Արմավիայի» կողմից: Դա արդեն երրորդ ուղղություն է Իտալիայի քաղաքներ, քանի որ «Արմավիան» արդեն մի քանի տարի չվերթներ է կատարում Երևան-Հռոմ-Երևան, Երևան-Վենետիկ-Երևան ուղղություններով: Ամառվա շրջանում «Արմավիան» բացելու է ևս երեք նոր ուղղություններ՝ Երևան-Ամման-Երևան, Երևան-Ամրիտսար-Երևան, Երևան-Ստոկհոլմ-Երևան: Ամառային շրջանում վերականգնվում են հետևյալ ուղղությունները՝ Երևան-Բիրմինգեմ-Երևան, Երևան-Հռոմ-Երևան երեքշաբթի օրերին, Երևան-Վենետիկ-Երևան կիրակի օրերին, Երևան-Բարսելոնա-Երևան, սկսած հունիսի 24-ից, Երևան-Լիոն-Երևան կիրակի օրերին, սկսած մայիսի 6-ից, իրականացվելու են նաև Երևան-Փարիզ-Երևան, Երևան-Մարսել-Երևան չվերթները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |