Արցախում մեկնարկում է նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը20 ապրիլի 2012 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Այսօրվանից մեկնարկում է հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը, որը կավարտվի մայիսի 5- ի ժամը 18։00-ին։ Ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ թեկնածությունն առաջադրվում էր նախաձեռնող խմբի կամ կուսակցության կողմից, այս ընտրություններում թեկնածուները հնարավորություն ունեն ինքնաառաջադրվել։ Ի դեպ, ինքնաառաջադրվելու մասին արդեն հայտարարել է գործող նախագահ Բակո Սահակյանը։ Նրանից բացի առայժմ ոչ ոք թեկնածություն առաջադրելու մասին հայտարարություն չի արել։ Նախագահի թեկնածուների գրանցումը կկատարվի մայիսի 30-ից մինչեւ հունիսի 19-ը, որից հետո էլ կմեկնարկի նախընտրական քարոզարշավը: Այժմ սկսված է դիտորդների եւ լրագրողների հավատարմագրման գործընթացը։ Ինչպես Karabakh-open.info-ին տեղեկացրեցին ԼՂՀ Կենտրոնական ընտրականկան առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ դեռեւս դիմող չի եղել։ Հանձնաժողովը հրապարակել է նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի գների վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի՝ վճարովի եթերաժամի 1 րոպեն Հանրային հեռուստատեսությունում կարժենա 35 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ), իսկ ռադիոյում՝ 20 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ)։ Ինչ վերաբերում է անվճար եթերաժամին, ԼՂՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, նախագահի թեկնածուն իրավունք ունի անվճար օգտվել Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի եթերաժամերից ոչ ավելի, քան 30-ական րոպե։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ Փաշինյանը՝ Պուտինին․ Հավասարության սկզբունքների վրա հիմնված ՀՀ և ՌԴ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան կառուցողական հունով Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում |