Իրանի ափերի մոտ մարտական հերթապահություն են իրականացնում թևավոր հրթիռներով ԱՄՆ նավերը![]() 20 ապրիլի 2012 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նավերի խմբավորումը, որը մարտական հերթապահություն է իրականացնում Իրանի ափերի մոտ, ներկայումս «Տոմոհավկ» տիպի 430 թևավոր հրթիռ ունի 1,6 հազար կմ հեռահարությամբ: ԱՄՆ ՌԾՈւ իրազեկման ծառայությունը հայտնել է, որ այժմ Պարսից ծոցում է գտնվում ավիակիրների հարվածային խումբը: Ավիակիրների ևս մեկ խումբ տեղակայված է Արաբական ծովի հյուսիսային մասում: Բացի այդ, նույն տարածաշրջանում է գտնվում նաև ատոմային «Ջորջիա» սուզանավը 154 թևավոր հրթիռով: Ըստ փորձագետների, առկա հրթիռների քանակը բավարար է, ռազմական գործողությունների դեպքում Իրանի ՀՕՊ բոլոր հիմնական միջոցները շարքից դուրս բերելու համար: Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողության առաջին իսկ օրերին ամերիկյան նավերից ու սուզանավերից արձակվել է մոտ 110 թևավոր հրթիռ, հայտնում է Ինտերֆաքսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |