Հայաստանում 2012թ. մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,6 տոկոս![]() 20 ապրիլի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2012թ. մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,6 տոկոս 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. մարտին 2011թ. փետրվարի համեմատ այդ ցուցանիշը ավելացել է 18,4 տոկոսով: 2012թ. մարտին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գներն ավելացել են 2,2 տոկոսով, ընդ որում ամսական կտրվածքով գրանցվել է 0,1 տոկոս գնաճ: Միաժամանակ 2012թ. հունվար-մարտ ամիսներին 2011-ի նույն ժամանկահատվածի համեմատ գրանցվել է 3,3 տոկոս գնաճ: Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է տնտեսական գործունեության իրականացված տեսակների ծավալով, ոչ թե հավելյալ արժեքի ծավալներով և չի ներառում արտադրության ու ֆինանսական միջնորդության համար մաքուր հարկերը, որոնք անուղղակիորեն են հաշվարկվում: Տնտեսական աճը Հայաստանում, ըստ 2012թ. բյուջեի, նախատեսված է 4,2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4±1,5%: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |