Բրազիլիան կդառնա առաջին երկիրը, որտեղ կվաճառվեն Mozilla սմարթֆոնները20 ապրիլի 2012 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիան կդառնա առաջին երկիրը, որտեղ վաճառքի կհանվեն Boot to Gecko օպերացիոն համակարգի բազայի վրա ստեղծված սմարթֆոնները, հաղորդում է Ztop բլոգը: ՕՀ մշակումն իրականացնում է Mozilla-ն: Սմարթֆոնների թողարկման մասին պատմել է ընկերության ղեկավար Գերի Կովաչը Սան Պաուլուում մամլո ասուլիսում: Սմարթֆոնները, որոնց բնութագրերը և արտադրողը չեն նշվում, կթողարկվեն 2012-ի վերջին կամ 2013-ի սկզբին: Սմարթֆոնները վաճառվելու են առանց կոնկրետ բջջային օպերատորի և արժենալու են այնքան, որքան «սովորական» բջջային հեռախոսը: Mozilla-ի գործընկերը կդառնա Telefonica օպերատորը: Կովաչը չի նշել, թե պլանավորում է արդյոք նախագիծը դուրս բերել այլ շուկաներ բացի բրազիլականից, հաղորդում է Lenta.ru-ն: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |