Եվրամիությունը մտադիր է նոր պատժամիջոցների սահմանել Սիրիայի դեմ![]() 20 ապրիլի 2012 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական Միությունը երկուշաբթի օրը մտադիր է Սիրիայի հանդեպ պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել: Ինչպես գրում է Ինտերֆաքսը, այս որոշումը պայմանավորված է երկրում չդադարող արյունահեղությամբ: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բեռնար Վալերոն, «պատժամիջոցները կընդունվեն փարիզյան խորհրդաժողովի ոգով»: Նոր պատժամիջոցներն արգելում են արտահանել երկու տեսակի ապրանք` շքեղության առարկաներ և հումքի որոշ տեսակներ, որոնք մշակումից հետո կարող են կիրառվել երկրում ճնշումները շարունակելու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |