Եվրոպական ընկերությունները կոչ են անում Թեհրանին չեղյալ հայտարարել եվրոպական ապրանքների ներկրման արգելքը

Եվրոպական ընկերությունները կոչ են անում Թեհրանին չեղյալ հայտարարել եվրոպական ապրանքների ներկրման արգելքը

PanARMENIAN.Net - ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպությունն անցյալ շաբաթ հայտարարել է 100 եվրոպական ընկերություններից ապրանքների ներկրումը դադարեցնելու մասին: Այդ մասին հաղորդել է Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Համիդ Սաֆդելը: Նրա խոսքով, տվյալ քայլը ձեռնարկվել է ի պատասխան ԵՄ միակողմանի տնտեսական պատժամիջոցների, որոնք ներմուծվել են Իրանի դեմ, հաղորդում է IRNA-ն:

«Մի քանի օրվա ընթացքում ընկերությունների մեծամասնությունը, որոնց նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ, պաշտոնական խնդրանքով դիմել են մեզ որոշումը վերանայելու համար: Եվրոպական պետությունների որոշումն Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին հապճեպ էր, և ինչպես մենք սպասում էինք, հիմնական վնասը հասցվել է հենց նրանց»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---