Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը կշարունակի օժանդակել խաղաղության հաստատմանը Աֆղանստանում![]() 20 ապրիլի 2012 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Բրյուսելում տեղի ունեցած` Աֆղանստանին նվիրված արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի ընդլայնված հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին: «Հայաստանն եկավ Աֆղանստան իր մասնակցությունը բերելու միջազգային համատեղ ջանքերին օգնելու այդ երկրին խաղաղություն հաստատելու իր, իր հարևանների և միջազգային հանրության հետ, թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությունը ոչ միայն Աֆղանստանում, այլ մերթընդմերթ որպես վարձկանների` այլուր: Մենք մեր տարածաշրջանում դրա ականատեսն ենք եղել և գիտենք, թե դա ինչ է նշանակում»,- հայտնել է Նալբանդյանը: Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի իր նպաստը բերել Աֆղանստանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը, պահպանմանն ու ամրապնդմանը, ինչպես մինչև 2014 թ. նախատեսվող անվտանգության աջակցության ուժերի դուրսբերումը, այնպես էլ դրանից հետո: Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաև զրույցներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |