Ստեփանակերտում կներկայացվի ռուս ռեժիսորի «Եթե բոլորը…» ֆիլմը Ղարաբաղում հետպատերազմյան կյանքի մասին![]() 20 ապրիլի 2012 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Արցախի մայրաքաղաքում ապրիլի 27-ին կկայանա ռուս ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսը: Ինչպես գրում է «Կովկասյան հանգույցը», ֆիլմում անդրադարձ է կատարվում ղարաբաղյան թեմային: Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության հաղորդագրության համաձայն, ցուցադրությունը նվիրված է մայիսի 9-ի եռատոնին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվան, ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձին և Շուշի քաղաքի ազատագրման օրվան: Նախարարությունից հաղորդել են, որ ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա Արցախի Երիտասարդության պալատում: «Եթե բոլորը…» ֆիլմի սյուժեն, որը նկարահանվել է երկու տարվա ընթացքում, ներկայացնում է կյանքը ղարաբաղյան հակամարտությունից հետո, ֆիմում գործողությունները ծավալվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Ֆիլմը ստեղծվել է Time production ընկերության կողմից, որի հիմնադիրն է սցենարի հեղինակ Միքայել Պողոսյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո Հայաստանի Ազգային կինոկենտրոնի և մշակույթի նախարարության աջակցությամբ: Հայաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է հունվարի 27-ին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |