«Անելիք Բանկն» աջակցում է «Վիվա լա Ֆրանս» նախագծին![]() 20 ապրիլի 2012 - 18:27 AMT PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն աջակցում է «Վիվա լա Ֆրանս» նախագծին, որը նախաձեռնել է «Հայկական Վեկտոր» մշակութային հիմնադրամը: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հիմնադրամը նախաձեռնել է այս նախագիծը` արժևորելով բարեկամական ջերմ կապերը հայ և ֆրանսիական ժողովուրդների միջև: Նախագծի շրջանակում ստեղծվեց երգ և նկարահանվեց տեսահոլովակ` նվիրված Ֆրանսիային և ֆրանսիական ժողովրդին: «Հայ-ֆրանսիական բարեկամությունը գնում է դեպի պատմության խորքը: 20-րդ դարի սկզբին Հայոց եղեռնից հրաշքով մազապուրծ եղած 100 հազարավոր հայերին ապաստանած Ֆրանսիան միշտ մեծ աջակցություն է ցուցաբերել մեր երկրին: Ֆրանսիայի կես միլիոնանոց հայ համայնքը միշտ ակտիվ դերակատարություն է ունեցել Ֆրանսիայի քաղաքական ու մշակութային կյանքում և բազմաթիվ հայեր մեծ հաջողությունների են հասել այդ երկրում»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը: Այս կապակցությամբ նա հավելել է, որ եղբայրական Ֆրանսիան առաջիններից էր, որ պաշտոնապես ընդունեց և դատապարտեց Հայոց Մեծ Եղեռնը: «Այս ամենի դիմաց մենք ցանկություն ունեինք ինչ-որ կերպ արտահայտել մեր երախտագիտությունը և «Վիվա լա Ֆրանս» ծրագիրը դարձավ լավագույն միջոցը»,- ընդգծել է նա: Այս նախաձեռնությունը էլ ավելի կամրապնդի հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |