«Կինոշոկ» միջազգային փառատոնը հոբելյանական շրջագայությունը մեկնարկել է Հայաստանից![]() 20 ապրիլի 2012 - 17:42 AMT PanARMENIAN.Net - «Կինոշոկ» միջազգային փառատոնի 20-ամյա հոբելյանի շրջանակում նախատեսվող շրջագայությունը սկսվել է Հայաստանից: Ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը կինոգետ Դավիթ Մուրադյանը դա պայմանավորեց այն հանգամանքով, որ 2011 թվականի փառատոնին ամենաշատը` 16 ֆիլմ, ներկայացվել էր Հայաստանից: Նրա խոսքով` «Կինոշոկ»-ն առաջին հերթին կինեմատոգրաֆիական եղբայության փառատոն է, որը ստեղծվել է դժվար ժամանակներում և համախմբել նախկին Խորհրդային Միության կինոգործիչներին, որպեսզի չանհետանա այն մշակութային միջավայրը, որ երկար տարիների ընթացքում ձևավորվել է ժողովուրդների միջև: «Սա հեղինակավոր փառատոն է, հետաքրքիր կենսագրությամբ, որն արդեն 20 տարի ղեկավարում են դրամատուրգ Վիկտոր Մերեժկոն և դերասանուհի Իրինա Շեվչուկը»,-ընդգծեց նա: Փառատոնի մամուլի ծառայության ղեկավար Վերա Մուսատովայի կարծիքով` «Կինոշոկ»-ը տարիներ շարունակ կարողացել է իր գլխավոր առաքելությանը համաձայն մշակութային շոկ առաջացնել: «Այն ճիշտ ժամանակին եկավ փոխարինելու Խորհրդային տարիների ամենահայտնի Համամիութենական կինոփառատոնին»,-նշեց նա: Մուսատովայի կարծիքով` «Կինոշոկ»-ը մյուս փառատոներից տարբերվում է կինոդիտումներից ու մամլո ասուլիսներից հետո կազմակերպվող ակտիվ քննարկումներով, ինչը հնարավորություն է տալիս վերլուծել փառատոնին ներկայացված ֆիլմերն ու կարծիքներ փոխանակել: «Կինոշոկ»-ը, որն այժմ պաշտոնապես կոչվում է ԱՊՀ, Լատվիայի և Լիտվայի երկրների բաց փառատոն, հոբելյանական շրջագայություններ կանցկացնի ապրիլից-հունիսն ընկած ժամանակահատվածում: Հայաստանում կներկայացվեն չորս` «Եվրասիացին», «Մակարով», «Հռետորը», «Վերածննդի կղզին» ֆիլմերը, որոնցից երեքը «Մոսկվայի տանը», իսկ վերջինը` «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |