Ազատ ոճի երեք հայ ըմբիշներ դուրս են մնացել պայքարից Սոֆիայի վարկանիշային մրցաշարում![]() 20 ապրիլի 2012 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Բուլղարիայում մեկնարկեց ըմբշամարտի առաջին վարկանիշային մրցաշարը, որտեղ խաղարկվում են ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Առաջին օրը հանդես են գալիս ազատ ոճի ըմբիշները: Մինչև 74 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Սուրեն Մարկոսյանը քառորդ եզրափակչում զիջեց Ադամ Սավտիևին (Ռուսաստան) 3:7 հաշվով: Մրցաշարն անհաջող էր նաև Նարեկ Սանոյանի համար (60 կգ ք/կ): Առաջին իսկ գոտեմարտում նա զիջեց Սելահհադդին Կիլիկսալլայանին (Թուրքիա) 3:8 հաշվով: Մինչև 96 կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանը պարտություն կրեց Ռոբին Ֆերդինանդից (Գերմանիա): Հայաստանը ներկայացնող մարզիկներից քառորդ եզրափակիչ է դուրս եկել Դավիթ Սաֆարյանը, իսկ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ ք/կ)՝ կիսաեզրափակիչ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |