Հաջիմուրադ Նուրմագոմեդովը Բուլղարիայի վարկանիշային մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ20 ապրիլի 2012 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայում ընթացող վարկանիշային մրցաշարում հայ ազատ ոճի ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 ք/կ) հասել է կիսաեզրափակիչ: Առաջին մենամարտում նա 1/8 եզրափակչում 21:12 հաշվով հաղթել է Էգզոն Շալային (Ալբանիա), այնուհետև 4:2 հաշվով պարտության մատնել Պետոր Յանոլովին (Մոլդովա): Կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցչի մրցակիցը կլինի շվեյցարացի Լուկաս Ռիեսենան: Եզրափակիչ դուրս գալու դեպքում Նուրմագոմեդովը կնվաճի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հայ ազատ ոճի ըմբիշներից պայքարը շարունակում է նաև Դավիթ Սաֆարյանը (66 ք/կ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |