ՀԱԿ հանրահավաքն, այնուամենայնիվ, սկսվեց![]() 20 ապրիլի 2012 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Չնայած առաջացած խոչընդոտներին` Ազատության հրապարակում քիչ առաջ սկսվեց ՀԱԿ հանրահավաքը: Երբ հարթակ բարձացավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրան հանրահավաքի մասնակիցները դիմավորեցին ծափողջյուններով ու «Լեւոն-Լեւոն» վակարկումներով, մի կին անգամ նրան վարդեր նվիրեց: Առաջինը ելույթ ունեցավ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը, ով կոչ է արել հավաքվածներին քվեարկել ՀԱԿ-ի օգտին. «ՀԱԿ-ն է միակ իրական ընդդիմադիր ուժը, որը պայքարում է ֆաշիզմի դեմ: Մի վախեցեք, գնացեք քվեարկության: Այն փակ գաղտնի է»: ՀԱԿ անդամներն փոքր բեմ են տեղադրել քաղաքապետարանի տեղադրած Անդրեա Բոչելլի համերգի համար նախատեսված բեմի դիմաց: Հանրահավաքին եկածների մի մասը չի կարողանում լավ տեսնել ելույթ ունեցողներին, քանի որ տեղադրված բեմն անհարմար է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |