Ձերբակալվել է Աբխազիայի նախագահի դեմ մահափորձի մասին գործով ևս մեկ կասկածյալ![]() 20 ապրիլի 2012 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբայի դեմ մահափորձի մասին գործով չորրորդ կասկածյալը ձերբակալվել է ուրբաթ օրը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղում կատարելով հանրապետության գլխավոր դատախազության վրա: Ձերբակալվածը 36-ամյա Մուրթազ Սաքանիան է` ձեռնարկության աշխատակից, որի սեփականատերը մահափորձի կազմակերպման մեջ կասկածյալ ձերբակալված Անզոր Բութբան է: Աղբյուրը հաղորդում է, որ հարցաքննության կանչվելու մասին ծանուցում ստանալով` Մուրթազ Սաքանիան փորձել է ինքնասպան լինել, սակայն նրան հաջողվել է փրկել: Նույն օրը նա բերման է ենթարկվել, իսկ այսօր Սուխումի քաղաքային դատարանը բավարարել է նրա ձերբակալության վերաբերյալ քննչական մարմինների հայցը:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |