Երևանում տեղի են ունեցել հայ-վրացական քաղաքական խորհրդակցություններ

Երևանում տեղի են ունեցել հայ-վրացական քաղաքական խորհրդակցություններ

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: ՀՀ ԱԳՆ կողմից խորհրդակցությունները վարում էր փոխնախարար Շավարշ Քոչարյանը, իսկ Վրաստանի ԱԳՆ կողմից` առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեն: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-վրացական երկկողմ օրակարգի քաղաքական, տնտեսական և գիտամշակութային ոլորտներին առնչվող հարցեր:

Հայ և վրացի դիվանագետներն անդրադարձան միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող խնդիրներին, ինչպես նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Երկուստեք գոհունակություն արտահայտվեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև հաստատված տարբեր մակարդակներով պարբերական շփումների արդյունավետության կապակցությամբ և ընդգծվեց երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկայի պահպանման ու զարգացման կարևորությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---