Հայաստանի նախագահը ծանոթացել է ՀՀ Արագածոտնի մարզի վերականգնողական աշխատանքներին20 ապրիլի 2012 - 21:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող Ծաղկահովիտի թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքի շինհրապարակ, ծանոթացել շենքի ամրացման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսված են ավարտել 2012թ. նոյեմբերին: Արագածոտնի մարզում Սերժ Սարգսյանն այցելել է նաև Արագածավան համայնքի թիվ 2 դպրոց, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են 500 աշակերտ ունեցող այս ուսումնական հաստատության հիմնանորոգման և տարածքի բարեկարգման ուղղությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Այս համայնքում Նախագահը ծանոթացել է նաև «Ագրոհոլդինգ Հայաստան» ընկերության տոհմային տնտեսության գործունեության արդյունքներին և զարգացման ծրագրերին: Աշխատանքային այցի շրջանակում նախագահը նաև մասնակցել է Կոշի ամբուլատոր կենտրոնի բացման արարողությանը: Նախատեսվում է, որ կենտրոնը կսպասարկի ոչ միայն Կոշի, այլ նաև հարևան համայնքների բնակիչներին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա |